A
A
Գտնվել է կորած պապիկի դիակը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Էդիկ Մադյանի հարազատների որոնողական միջոցառումների արդյունքում` հունվարի 30-ին, ժամը 12.30-ին, Երևանյան լճի բետոնապատնեշի հետևի մասում հայտնաբերվել է Մադյանի դիակը` առանց բռնության հետքերի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: