Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վախենում եմ՝ վարչապետը ահաբեկչությամբ վարակվի»

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը խիստ մտահոգված է: Նա չի բացառում, որ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ, ազգայնամոլ Հասան Օքթային բարևելուց հետո վարչապետը վարակվի ահաբեկչական գաղափարներով. «Դե մի մարդ ունենք, մեր օֆշորային հանճարը, որ կղզիներում աճպարարությամբ է զբաղվում: Հաշվումա մեկ-երկու, փայտիկը բարձրացնումա, ու կղզում, որտեղ չի եղել ու ոչ էլ դպրոցում աշխարհագրության դասին կղզին ուսումնասիրելա, միլիոններ է կուտակում: Ես վախենում եմ, որ թուրք ազգայնամոլի հետ բարևելուց ու ժպիտով նկարվելուց հետո ահաբեկչությամբ վարակվի ու հանկարծ որոշի մի կուսակցության ռազմականացված թև բաց անի` հեռահար նպատակներով: Դե մեկ էլ հանկարծ երազում տեսնի, որ ինքը նախագահ է դառնալու ու նպատակին հասնելու համար ահաբեկչական գործողությունների դիմի»,-ենթադրում է նա: Գուրգեն Եղիազարյանը նույնը չի կարող վեհափառի մասին ասել. «Ես բազմիցս եղել եմ Էջմիածնում ու տեսել, որ որբ վեհափառը շրջում է, բազմաթիվ մարդիկ են մոտենում ու խնդրում լուսանկարվել»: Իսկ ինչ վերաբերում է փաստին, որ թուրքական ազգայնամոլները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանում`պարոն Եղիազարյանը գլխավոր մեղավոր համարում է ԱԱԾ-ին: