Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հունվարի 30-ին` ժամը 12:00-ին տեղի կունենա «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին.փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: (հասցե` ք.Երևան, Սարյան փող. 30, 2-րդ հարկ) Քննարկման բանախոսներն են` Մանվել Սարգսյան`քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Սերգեյ Մինասյան` քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն: Ադրբեջանից քննարկմանը տեսազանգով կմիանան` Քենան Գուլուզադեն` «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր, Ավազ Հասանովը` Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ: Հունվար ամսին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակ լարված է: Չնայած զոհերի թվի վերաբերյալ տարբեր տվյալներ են նշվում, առ այսօր հաստատվել են մահացու ելքով հետևյալ դեպքերը. Հայաստանից` երկու զինծառայող. հունվարի 19-ին մարտական դիրքում փոխհրաձգության արդյունքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը և հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհված զինծառայող Կարեն Գալստյանը: Ադրբեջանից` երկու զինծառայող. հունվարի 23-ին զոհված ադրբեջանական բանակի կապիտան, Էլնուր Ջաֆարով և հունվարի 27-ին զոհված լեյտենանտ Սաբուհի Ազիզով: Քննարկմանը մասնակից Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմեկնաբանեն տեղի ունեցածը՝ փորձագիտական տեսանկյունից: Միջոցառումը իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Այս քննարկումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի Մեդիա կենտրոն ծրագրի հետ համագործակցությամբ: