Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է ստանալու Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
photo.php_

«Մենք կցանկանայինք հստակ իմանալ, թե Մաքսային միության անդամակցության դեպքում ի՞նչ է ստանալու Հայաստանը, ի՞նչ է շահում, ի՞նչ է կորցնելու: »,- այսօր Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա ասել է, որ ցանկանում են ստանալ այն օրենդրությունը, «որը պետք է ընդունենք, այն պայմանները, սկզբունքները, որոնց հիմքում միությունը պետք է գործի»։ Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը եւ «Խորհրդարանական չափում ու Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով կլոր սեղանը: «Ինտեգրում եւ զարգացում» ՀԿ ղեկավար, կլոր սեղանի համակարգող Արամ Սաֆարյանը բացման խոսքում համոզմունք հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումները շարունակական կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:: ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում անդրադարձել է ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը: Նա նկատել է , որ վերջին տարիներին կրճատվել է ռուսերեն խոսողների թիվը: Նա նշեց, որ ակումբի հիմնադիր նիստը դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդների միջմշակութային կապերի զարգացման գործում: Տեսանյութը՝ 168.am-ի