A
A
Որոնվում է
Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտաքին տվյալներն են. հասակը` մոտ 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ մազերով, աչքերը` կապույտ: Հագին եղել է սպիտակ վերնաշապիկ, կապույտ սպորտային տաբատ, շագանակագույն հողաթափեր, գլխին փաթաթած է եղել նարնջագույն սրբիչ, վրան գցած է եղել շագանակագույն ծածկոց: Էդիկ Մադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-42-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով: ՀՀ Ոստիկանություն