Բացել լրահոսը Փակել լրահոսը
8f76c4e1f23b996869905d58a51df6d2-844838141_2352532835563137_2013559613607535082_n
A A
Պաշտոնական

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողը տեսահսկման համակարգի միջոցով նկատել է, որ հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ։

Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տեղանքի զննություն՝ միաժամանակ հսկողություն սահմանելով տվյալ խցի ներսում։ Զննության ընթացքում արգելագոտու տարածքում հայտնաբերվել է մեկ փաթեթ, ևս մեկ փաթեթ հայտնաբերվել է նշված խցի պատուհանագոգի արտաքին հատվածում։ Փաթեթներում առկա են եղել 8 բջջային հեռախոս, հեռախոսի 4 պատյան, 2 զույգ ականջակալ և լիցքավորման լար։ Բացի այդ՝ նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։