A
A
«Սախարովի փոխարեն մեր հերոսի արձանը պետք է դնել» (տեսանյութ)
«Այբ-ֆե»- ի տաղավարում մահապարտ ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է։ Ըստ նրա՝ սոցիալական վիճակը չէ, որ ազատամարտիկի ոգին պետք է կոտրի, այսօր էլ այդ ոգին կա. «Հայը ստամոքսի մարդ չէ, ոգով է կռվում»։ Սակայն, ըստ պարոն Գինոսյանի, մեզ պատիվ չի բերում, որ այսօր ազատամարտիկը հետ է վերադարձնում արիության մեդալը, որովհետեւ երեխային չի կարողանում պատշաճ կերպով դպրոց ուղարկել, պայուսակ գնել։ Գագիկ Գինոսյանը ամոթալի է համարում նաեւ, որ մեր երիտասարդները չեն ճանաչում մեր հերոսներին։ Եվ դրանում մեղավոր են նաեւ քաղաքային իշխանությունները. քաղաքի կենտրոնում պետք է հերոսի արձան դնել, եւ ոչ, ասենք, Սախարովի կամ Մյասնիկյանի։