A
A
Զինվորների մայրերը չեն կարողացել մոտենալ Ս. Սարգսյանին (տեսանյութ)
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց կազմակերպել է բողոքի ակցիա՝ բանակում շարունակվող բռնությունների և սպանությունների դեմ: Բանակն իրականում նախաձեռնության անդամները եւ զոհված զինծառայողների մայրերը փորձել են մոտենալ զինված ուժերի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, որը եկել էր մասնակցելու տոնական համերգին, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել։ Վիրավորված մայրերը հայտարարել են, թե իրական հերոսներն իրենց որդիներն են։ Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Ժամը 17.00-ից տոնական համերգ է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում, որին ներկա է իշխանական վերնախավը։