Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է

Քաղաքականություն
Hakob_Injigulyan

Այսօր ոչ միայն Հայկական բանակի, այլ նաեւ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է։ Հակոբն այսօր գերության մեջ կանցկացնի իր ծննդյան 23- ամյակը։ Ի դեպ, Հակոբի հարազատների խնդրանքն իրականություն չդարձավ։ Նրանք Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակին խնդրել էին գոնե այսօր Սկայպով կամ հեռախոսով Հակոբի հետ խոսելու հնարավորություն ստեղծել։ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել այս տարվա օգոստոսի 8-ից։ Այս 6 ամիսների ընթացքում հարազատները երբեւէ նրա հետ չեն խոսել։ Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը, հիշում է, որ վերջին անգամ 2010 թ-ին են միասին ծնունդ նշել՝ ընկերների, հարազատների շրջանում. «2011- 2012 թթ-ին ես եմ եղել զինծառայության մեջ, 2013 թ-ին՝ ինքը»։ Ինջիղուլյանների ընտանիքը միայն մեկ երազանք ունի՝ որքան հնարավոր է շուտ տեսնել Հակոբին։