«Հարսնաքարի» գործ. Ամբաստանյալը համոզում է
«Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ ամբաստանյալ Արման Խաչատրյանը որեւէ կապ չունի». այսօր «Հարսնաքարի» գործով մոտ 2 ժամ փորձում էին համոզել ամբաստանյալն ու նրա պաշտպանը։ «Ապացուցված չէ, որ Արման Խաչատրյանը հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին։ Նրանց առաջադրված մեղադրանքը մտացածին է։ Միջնորդում եմ Արման Խաչատրյանին ճանաչել անմեղ եւ նրա նկատմաբ կայացնել արդարացման դատավճիռ»,- նշեց պաշտպան Ավագ Լալայանը։ Արման Խաչատրյանը 6 ամբաստանյալներից մեկն է, ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի և Նորայր Հայրապետյանի հետ միասին մեղադրվում է հունիսի 17-ին 4 ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում բժիշկներից Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացավ։ Նախաքննության, ինչպես դատավարության ընթացքում ամբաստանյալները իրենց ցուցմուքններում նշել են, որ վիճաբանության մեջ են մտել ռազմական բժշիկների հետ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դատաքննության ավարտին նրանից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքը մենակ է ծեծել Վահե Ավետյանին, ինչը շրջադարձ մտցրեց Հարսնաքարի գործում: Այժմ մնացաց 5 ամբաստանյալներն ամեն կերպ փորձում են հիմնավորել, թե կապ չունեն տեղի ուենցածի հետ եւ առաջդրված մեղադրանքը անհիմն է։ «Ինչի համար, որ առավոտյան արթնացել եմ եւ գնացել իմ աշխատավայր, նման բանի համար մարդուն դատապարտո՞ւմ են, ես լավ գիտեմ՝ դատապարտում են համար, որ այդ աշխատանքի վայրի անունը «Հարսնաքար» է»,- ասաց Արման Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել է բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման եւ 100000 դրամ տուգանքի։ Դատական հաջորդ նիստին՝ հունվարի 31-ին ճառով հանդես կգա տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Վերջինս չէր մասնակցում այսօրվա դատական նիստին եւ խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի։