Ինչու փոխվեց Շիրակի ոստիկանապետը. Առավոտ (տեսանյութ)
Շիրակի մարզի նոր ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանին շիրակցի պաշտոնյաներին ներկայացնելու նպատակով այսօր Գյումրի էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նախքան մարզպետարան այցելելը, որտեղ և ներկայացնելու էր պարոն Նադարյանին, նախևառաջ եղավ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու փակ խորհրդակցություն անցկացրեց: Այնուհետ դուրս գալով` մեծ սիրով պատասխանեց լրագրողների հարցերին: ՀՀ ոստիկանապետը որևէ քննադատական խոսք չհնչեցրեց պաշտոնանկ արված ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հասցեին: Թե ինչպե՞ս կգնահատի նրա աշխատանքը և ինչո՞ւ նրան գցեց կադրերի ռեզերվ, մի՞թե պատճառը Վարդան Ղուկասյանի որդին էր, ով հայտնվելով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ`սպառնացել էր նրան, լրագրողների այս հարցերին Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Ես կցանկանայի և միանշանակ հայտարարում եմ իմ կադրային փոփոխությունները դիտել միայն բարեփոխումների ընդհանուր կոնտեքստում: Կարեն Բաբակեխյանի աշխատանքը Շիրակի մարզում մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր ոստիկանության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում: Ես չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան էն անձինք, որոնց պատճառով ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞»: Ավելին՝ այստեղ