Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակն ուրիշ կառույց է, կենցաղի հետ մի խառնեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
մանվել

«Բանակն ուրիշ կառույց է, կենցաղի հետ մի խառնեք,- ասում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին արձանագրված դեպքերին,-Մենք ճանապարհ չունենք. կա՛մ գնում ենք դառնում գաղթական, կա՛մ էլ մեռնելով հայրենիք ենք պաշտպանում։ Մենք բոլորս պետք է մի մուրճ լինենք ու մի թիրախի խփենք՝ ուղիղ թշնամու կրծքին»։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, որ ազատամարտիկները, որքան էլ վիրավորված լինեն երկրի իշխանություններից, հայրենիքի սրբազան պարտքը չեն կապում ներքին խնդիրների հետ։ «Արաբո» ջոկատի անդամ Նվեր Ստեփանյանին չի զարմացնում հունվարի 20-ին իրականացված ադրբեջանական դիվերսիայի հետևանքով սպանված ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի խիզախությունը։ Նրա խոսքով՝ հայոց բանակում նման սխրանքներ շատ են եղել. «Տասնչորս, տասնհինգ տարեկան զոհեր են եղել կռվի դաշտում»,- ասաց նա: Նվեր Ստեփանյանը վստահեցնում է՝ պատերազմ լինելու դեպքում բոլոր ազատամարտիկները մեկ մարդու նման ոտքի են կանգնելու. «Վոլոդյա Ավետիսյանը, որ հիմա բանտում է, պատերազմ լինելու դեպքում կռվի դաշտ է մեկնելու», - համոզված է Նվեր Ստեփանյանը։