Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսների հետ պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ

Քաղաքականություն
833995be6f13d52d447f15c7b50ca3d0

«Նոր պայմանավորվածությունները թույլ են տվել մեր ռազմական տեխնիկայի զարգացման հիմքերին: Ինչ վերաբերվում է հեռահար եւ ճշգրիտ զենքերի ձեռք բերելուն, ռուսների հետ պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ»,- քիչ առաջ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լարվածություն շփման գծում տեղի են ունենում բանակցային գործընթացի եւ տարբեր առիթներով: Վերջին դեպքերը, ըստ նախարարի, կապված են նաեւ Ադրբեջանի սեւ հունվարի հետ (նկատի ունի Բաքվի դեպքերը): Անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, Սեյրան Օհանյանն ասաց. «Պետական կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս արագ հետ վերադարձնել մեր ռազմագերուն: Միջազգային կառույցները պետք է ազդեցություն ունենան իրավիճակի վրա: Ադրբեջանը պետք է հասկանա, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի»: Ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը համապատասխան համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը ՆԱՏՕ-ում տեղ ունի, չեմ կարծում, որ Սոչիի օլիմպիադայի օրերին բանը հասնի պատերազմին: (Նկատի ունի Ադրբեջանի վերջին ջանքերը ՆԱՏՕ-ին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելը, նկատի ունի այն, որ վերջին օրերին Ադրբեջանը Բրյուսելում այդ ուղղությամբ լուրջ քայլեր է կատարել-հեղ.):