Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել

Հասարակություն
e323c2d518dcc75fec0c54eddb30d73d

Հունվարի 15-ին, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետերին հանձնարարական տվեց առավելագույնս հետեւողական լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, զինված հանցախմբերի վնասազերծման գործում` 2014 թվականն այդ առումով դարձնելով վճռորոշ տարի: Այս առանցքային ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները երկար սպասել չտվեցին: Ոստիկանության պետի հանձնարարականը տարընթերցումների տեղ չէր թողնում, իսկ Գեղարքունիքի մարզի պարագայում ուներ նաեւ կոնկրետ շարժառիթ: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում՝ ռեստորանային համալիրին հարակից տարածքում կատարված երկու հոգու սպանությունը, որի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս գործի քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ էլ տարբեր սննդի օբյեկտներում կրակոցներ են հնչել: Ոմն Ռաֆայել Թադեւոսյան, որն ազատվել էր պատժի կրումից, վերադարձել էր Վարդենիս, փորձում էր ստեղծել իր ազդեցության ոլորտը: Մի դեպքում Թադեւոսյանը, իր մոտ եղած ապօրինի զենքով` ատրճանակով չորս անգամ կրակել էր ռեստորանի սյանը, մեկ այլ դեպքում զենքը պահել էր մատուցողուհու վրա, ինչ է, թե վերջինս հատուկ ուշադրություն չէր դարձրել իր անձին, երբ նա բարեհաճել էր ներս մտնել, մի երրորդ դեպքում, արդեն իր որդու հետ, անհարկի վիճաբանություն էր սարքել երկու ուրիշ անձի հետ, դիտավորությամբ ոչնչացրել նրանց գույքը: Այս բոլոր սանձարձակությունների նպատակը մեկն էր` ձեւավորել հանցավոր ազդեցության տարածք: Այս փաստերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցներ՝ Ռաֆայել Թադեւոսյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության շրջանակներում կատարվել են տասից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք:   Ավելին այստեղ