Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Զոհրաբյանը հանդիպել է Արարատի մարզպետին

Հասարակություն
pastaban

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ հունվարի 23-ին, հանդիպել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մարզպետին տեղեկացրել է, որ Արարատի մարզում գործում է ընդհանուր 19 փաստաբան, այդ թվում՝ Արտաշատ քաղաքում 9 փաստաբան, Արարատ քաղաքում 3 փաստաբան, Վեդի քաղաքում 4 փաստաբան և Մասիս քաղաքում 3 փաստաբան։ Արտաշատ քաղաքում 4 փաստաբան, իսկ Մասիսում՝ 2 փաստաբան աշխատասենյակ չունեն։ ՓՊ նախագահն առաջարկել է օժանդակել նշված փաստաբաններին աշխատասենյակով, ինչի դիմաց փաստաբանները ամսական առնվազն մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվությամբ կապահովեն համայնքի բնակիչներին։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ողջունելով փաստաբանների այդ առաջարկը, պատրաստակամություն է հայտնել տրամադրել տարածք և հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան լուծում գտնել: Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և տեղեկացրել, որ տարածքի տրամադրման դեպքում Պալատը անհրաժեշտ համակարգչային տեխնիկա կտրամադրի այդ տարածքում գործունեության իրականացնող փաստաբաններին: Արա Զոհրաբյանը մարզպետին հայտնել է, որ ապագայում ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է նաև հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ: Այդ տարածքը կհեշտացնի ծրագիրը իրականացնելու համար: Մարզպետը և Փաստաբանների պալատի նախագահը քննարկել են նաև ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպելու հարցը՝ փաստաբանի մասնագիտության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ։ Փաստաբանների պալատ