Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառելափայտ՝ Գյումրու անօթեւաններին (տեսանյութ)

Հասարակություն
c85b7a4d683bf3e073037d1d77af1691

Ձմռան ամիսներին Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար կարևորագույն խնդիրը համարվում է վառելիքի հայթայթումը: Այդ իսկ նպատակով, «Շիրակ կենտրոնը» ընթացիկ ձմռանը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա: Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժնև քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության շնորհիվ: Ներկայացվող տեսանյութը Գյումրու տնակային ավաններում բնակվող տասնյակ ընտանիքներին վառելափայտի, հագուստի և սննդի բաժանման, ինչպես նաև նրանց ապրելակերպի մասին է: Դիտեք նաեւ տեսանյութը