Կվերահսկվեն առողջապահական ոլորտի ռիսկերը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար: Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված են բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանը և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերով արված յուրաքանչյուր քայլ կպսակվի հաջողությամբ: Նորաստեղծ հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին գաղափարը, միևնույն ժամանակ նկատելով, որ համակարգում կան տարիներ շարունակ կուտակված հարցեր, որոնք կարելի է լուծել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նրանք բարձր գնահատեցին նախարարության` խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությունը, հասարակական հնչեղություն ստացած հարցերին պատշաճ ուշադրությունը ու հետևողական աշխատանքը: Քննարկման արդյունքում որոշվեց 15 օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործելակարգը: Առողջապահության նախարարություն