Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը ՄԻԵԴ-ում. Panorama.am

Քաղաքականություն
5105

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։ Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։ Դատական նիստի բացումից հետո առաջինը հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը՝ ներկայացնելով հայցվորների պահանջը։ Հայցվորը նշում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում․ «Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները։ Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։ Հայցվոր կողմը ներկայացնող մյուս փաստաբանը ևս փորձում էր փաստարկել, իբր Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» ունի ԼՀՂ-ի նկատմամբ՝ անգամ ֆինանսական, ռազմական առումով․ «Հայաստանը Ստեփանակերտին մատակարարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։ Հայաստանը՝ որպես պատասխանող, ներկայացնում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում