A
A
Լավրովին սխալ են թարգմանել
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր արձագանքել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ լավ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետությունը վերանվանվեր Արեւելյան Հայաստանի Հանրապետություն։ «Արմեն Աշոտյանն իր անձնական կարծիքն է հայտնել»,-ասել է ՀՀ արտգործնախարարը։ Վերջինս վստահեցրել է, որ այդպիսի հարց կառավարությունում չի քննարկվել։ Նախարարն անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ համանախագահողները հակամարտող կողմերին ունեն նոր առաջարկություններ, «բայց վերջին խոսքը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին»։ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը մի փոքր ձեւափոխվել են թարգմանական խնդիրների պատճառով, «ինքն ասել է, որ կան доработки»։