A
A
Ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին. Առավոտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր եւ տղայի աներձագները: Մասնավորապես ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը բուհի Իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է: Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ