Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրենյանցն իրեն հաղթող է համարում (տեսանյութ)

Հասարակություն
Swuren-swurenyanc1

Ծածկած շուկայի վերակառուցման կողմնակիցների շարժումը կազմակերպած եւ ղեկավարած քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է, որ իրենք հաղթել են։ «Քաղաքի կենտրոնում հիմա ունենք շատ ժամանակակից սպասարկման կենտրոն, որտեղ եւ գյուղատնտեսական մթերքներ են վաճառվում, եւ գործում է սուպերմարկետ՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Եվ մեր հասարակությունը ակտիվորեն օգտվում է այդ ծառայություններից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սուրենյանցը։ Սուրեն Սուրենյանցը «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներին պարտված է համարում.«Եթե իրենց լսած լինեինք, հիմա փակ շուկան պետք է քանդված լիներ, եթե իրենց լսած լինեինք, մի շարք մարդիկ, այդ թվում՝ ես, ճաղերի հետեւում պետք է հայտնված լինեինք, բայց ինչպես տեսնում եք, Փակ շուկան աշխատում է, մարդիկ օգտվում են»,-նշեց քաղաքագետը։ Նա համոզված է, որ «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այս տարի լուրջ ակցիաներ չեն անի. «Իսկ եթե դեղիններն ակցիաներ անեն, ապա կսահմանափակվեն 5-6 հոգանոց ակցիաներով։ Փակ շուկայի վերակառուցումը հնարավորություն տվեց, որ փակ շուկան պահպանվի, փակ շուկան վերադարձվի երեւանցուն»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։