A
A
ՀԱԿ-ը՝ Քոչարյան-Սարգսյան բանավեճի մասին
Հայ ազգային կոնգրեսը շարունակում է հավատարիմ մնալ իր օրակարգին՝ Սերժ Սարգսյանի հեռացման շուրջ կոնսոլիդացիային և կոնկրետ գործողություններ կազմակերպելուն: Այլ հարցերը ՀԱԿ-ը համարում է փորձ՝ շեղելու իրեն այդ օրակարգից: Այս մասին «Ա1+»-ին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին: «Իրենք ոնց ուզում են, իրենց կարող են վերաբերվել, քննադատել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Նա հավելեց, որ առաջիկայում ասուլիսի միջոցով կամ ԱԺ նիստերի ժամանակ ՀԱԿ-ը կտեղեկացնի, թե ինչ քայլեր է նախատեսում՝ իր օրակարգին հասնելու համար: