Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանի օրոք լավ բան սկիզբ չէր կարող առնել»

Քաղաքականություն
10050841069dbe5dd9a3420da55bcfd2

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին նամակագրությունն ընդամենը թղթային իրարանցում է, որևէ լուրջ բան չկա: Նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօրվա ասուլիսում: «Բոլորս գիտենք, որ Տիգրան Սարգսյանը ընդամենը Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետն է: Տիգրան Սարգսյանի որևէ քայլ, առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվելու, չի կատարվում»,- նշեց Պարույր Հայրիկյանը: Միաժամանակ նա հավելեց, որ մի դեպքում Տիգրան Սարգսյանն ազատ-անկաշկանդ խոսել է, մյուս դեպքում Ռոբերտ Քոչարյանն իր օգնականներով հավաքվում, երկար քննարկում, գրավոր տեքստ է տալիս: Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ երկրորդ նախագահի և վարչապետի մտավոր մակարդակը կերևար, եթե նրանք դեմ առ դեմ բանավեճ անցկացնեին իրար հետ: Հայրիկյանի խոսքով՝ այն, ինչ ունենք, լավ կամ վատ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից: Բանախոսը այնուհետ ավելացրեց, որ Քոչարյանի օրոք լավ բան սկիզբ չէր կարող առնել, և դրա օրինակն են Մարտի 1-ն ու «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը: