Շանթի տեսակցության արգելանքը հանվել է
Նոյեմբերի 5-ին Երեւանում հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի տեսակցությունների արգելքը հանվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը; «Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք։ Այժմ գնում եմ պապայի մոտ, իսկ հետո կշարունակենք պայքարը հանուն նրա ազատության»,-նշել է նա։ Շանթ Հարությունյանն անազատության մեջ է նոյեմբերի 5-ից։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Կալանավորման պահից սկսած՝ նրան արգելվել էր հանդիպումները հարազատների հետ։ Իսկ դեկտեմբերի 24-ից վերջինս հացադուլ էր սկսել՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության համար եւ տեսակցությունների արգելանքի վերացում։ Վերջինս 16 օր շարունակ հացադուլ էր անում, այժմ դուրս է եկել հացադուլից եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։