Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական ՈՒԽ անդամների «ոհմակային հոգեբանությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
fa54b9e72faba94bbe64f60d8ccd01db

Դեկտեմբերի 26-ին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության օրը, Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպից տուժած լրագրողները և նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից հանդես եկած կազմակերպությունները բավարարված չեն ոչ ոստիկանության, ոչ էլ քաղաքապետի պահվածքից: Միջադեպի մասնակից, «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը համոզված է, որ հանրապետական կուսակցության անդամ համարվող երիտասարդների ակտիվությունը նախապես պլանավորած էր. «Ոստիկանները սկսեցին քաշքշել ինձ, թույլ չտվեցին, որ վերև բարձրանանք, նրանց միացան նաև բուհի «կրծաքանշանավոր» ուսխորհրդրի անդամները»: Միջադեպից հետո 6 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ` պահանջելով Տարոն Մարգարյանից բացատրություն, կրթության և գիտության նախարարությունից՝ քննել համալսարանի ռեկտորի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու հարցը՝ ուսանողներին անբարո գործի մեջ ներքաշելու համար, իրավապահ մարմիններից էլ՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Գեղամ Վարդանյանի համար միջադեպը, ինչպես նաև պաշտոնյաների լռությունը նորություն չէ. «Ըստ էության սա վատ նախադեպ է, լրագրողների նկատմամբ վերաբերմունքը ավելի կոպիտ, աշխատանքային պայմանները դժվարացնելու առումով, նաև չես իմանա, թե հաջորդ անգամ ինչ լինի, չպատժել մեղավորին՝ նշանակում է հնարավորություն տալ երկրորդ անգամ դա անել»: Իսկ լրագող Գոհար Հակոբյանը այս ընթացքում ուսումնասիրել է իր և գործընկերների աշխատանքը խոչընդոտողների ֆեյսբուքյան էջերը և եզրահանգումներ արել. «Ուսխորհրդի անդամները Ֆեյսբուքում իրենց գլխավոր նկար դրել են ուսանողական խորհրդի խորհրդանիշը, իսկ ետնանկարը գայլեր են, այսինքն` ոհմակային հոգեբանություն»: