Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք

Նորություններ Քաղաքականություն
318384303e7cde445e8ae6072e938ac6

Ցանկանալով վերականգնել իրենց բարի անունն ու համբավը՝ Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը, Ռ. Սարգսյանը 2013 թ. հունվարի 15-ին դիմել էին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Գ. Ջհանգիրյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել : Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չտեսնելով»: 2013 թ. սեպտեմբերի 16-ին Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել էր բողոքը մերժելու մասին որոշում: Մանրամասներն այստեղ