Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող վարչապետը բացահայտի». Առավոտ

Նորություններ Քաղաքականություն
04596941dd5f793cfd2064a7f76074ad

Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորային սկանդալում ներգրավված փաստաբան Նաիրի Մեհրեջի անունը շրջանառող նոր վարկածը իրատեսական չի համարում: Նա չի կարծում, թե փաստաբան Նաիրի Մեհրեջի ներգրավվածության վարկածը սկանդալային պատմության մեջ նպատակ ունի մեջտեղից հանել Աշոտ Սուքիասյանի անունը: Պարոն Հայրապետյանն ասաց` չի էլ փորձի պարզել, թե ով է վարչապետի մատնանշած կինը եւ ինչու է նրա անունը հայտնվել օֆշորային սկանդալում. «Իմ ինչին է պետք, թող բացահայտի վարչապետը կամ նա, ում պատվին կպնում են: Թող Աշոտը չգրեր, որ ես եմ բացել, թող գրեր էդ կինն է բացել: Այդ կազմակերպության վրա մեծ գումարների շարժ է եղել: Առանց իրենց` վարչապետի, Նավասարդ Կճոյանի, էդ շարժը չէր կարող լինել: Ավելի լավ է` թող վարչապետն ասի` իրեն ով է խաբել, կամ ասի, որ սխալմունք է»: Այլ մանրամասներ Փայլակ Հայրապետյանի մեկնաբանություններից՝ այստեղ