Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացյալ Նահանգներն օգնություն է առաջարկել Ռուսաստանին՝ անվտանգության ոլորտում

Քաղաքականություն
5E5B10CE-2B2A-4445-B151-7FD15939EFE0_w640_r1_s

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին: ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսատանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում: Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսատանի հետ կիսել իր կողմից հավաքված՝ օլիմպիական խաղերի անցկացման համար վտանգ ներկայացնելու մասին վկայող տեղեկությունները: ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված երկու պետությունները ձեռնարկում են անվտանգության խիստ միջոցներ: Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես: ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը Ռուսաստանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործում: «Մենք կողջունենք առավել սերտ համագործակցության հնարավորությունը՝ մարզիկների, հանդիսատեսների և օլիմպիական խաղերի այլ մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների և պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ: Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին:
 
ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսատանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:
 
Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսատանի հետ կիսել իր կողմից հավաքված՝ օլիմպիական խաղերի անցկացման համար վտանգ ներկայացնելու մասին վկայող տեղեկությունները:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված երկու պետությունները ձեռնարկում են անվտանգության խիստ միջոցներ:
 
Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես:
 
ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը Ռուսաստանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործում:
 
«Մենք կողջունենք առավել սերտ համագործակցության հնարավորությունը՝ մարզիկների, հանդիսատեսների և օլիմպիական խաղերի այլ մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակը:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների և պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ: