Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրաշարժ կիրառողները օդի ջերմաստիճանն էլ կվերահսկեն» (տեսանյութ)

Նորություններ Քաղաքականություն
Հայրիկյան

Այսօր  Ազատության հրապարակից  կրկին մեկնարկեց   ԱԻՄ առաջնորդ: Պարույր Հայրիկյանի եւ իր համախոհների երթը` «Ոչ Մաքսային միությանը» կարգախոսով:   Նրանք Ազատության հրապարակ էին եկել  «Ես հայ եմ եվրոպացի»,  «ՄՄ՝ անվճար ուղեգիր  դեպի Սիբիր» և այլ պաստառներով: Պարույր Հայրիկյանի  խոսքով` այսօրվա խորհրդարանական կուսակցությունները մտրակի դեմ են կռիվ տալիս, ոչ թե մտրակը պահողի դեմ. «Գազի համաձայնագիրը մաքսային միության մտրակն է  , որի դեմ իրենք կռիվ են տալիս»,- ավելացրեց  Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը  նաև  ամանորյա մաղթանք հղեց   կուսակցություններին. «Մաղթում եմ, որ մեկ աստիճան բարձրանան և պայքարեն  ոչ թե մտրակի դեմ, այլ մտրակը  բռնողի  դեմ»: Նա նշեց նաև, որ այսօր   հայերին հայրենիքից  հիասթափեցնելու քաղաքականություն է տարվում, որ այսօր յուրաքանչյուր 10-րդ բնակիչ  զբաղված է   իր տան ջեռուցման հարցը լուծելու խնդրով: Նրա խոսքով`   այսօր իշխանությունները փորձում են ջերմաստիճանը  «վերահսկել» մետորոլոգիական գործիքի միջոցով: Նա մատնանշում է  Google-ի տվյալները, ըստ որոնց՝  սպասվում է + 3 +4 աստիճան տաքություն, մինչդեռ  գրանցվում է  -15 աստիճան ցուրտ. «Մետորոլոգիական  գործիքը կիրառվում է ամբողջ  աշխարհում, այդ  զենքը եղանակի դեմ պայքարելու ամենաէժան միջոցն է. երկրաշարժ կիրառողները դա էլ կկիրառեն, որ ժողովուրդը գազ վառի՝ ավելի շատ գումար վճարի»: