ՀԻԱՑԱԾ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Մոսկվայում նշվեց ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) փոխնախագահ Վիտալի Սմիրնովի 70-ամյակը: Հոբելյանական միջացառմանը մասնակցեց նաեւ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Հրավիրվածների թվում էր նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը Մոսկվայում առաջին անգամ հանդիպեց Ժակ Ռոգեի, ինչպես նաեւ ԱՊՀ եւ բալթյան երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների հետ:
Ռոգեն պաշտոնապես Ծառուկյանին հրավիրել է Լոզան, որտեղ գտնվում է ՄՕԿ-ի շտաբ բնակարանը: Այդ այցի նպատակը կլինի ավելի սերտ համագործակցությունը:
Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի սպորտկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ֆետիսովի եւ օլիմպիական կոմիտեի նախագահ Եվգենի Տյագաչովի հետ: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Ծաղկաձորում ռուս մարզիկների անցկացրած ուսումնամարզական հավաքից: Նշվել է, որ Ռուսաստանի դահուկորդները հետագայում էլ պատասխանատու մրցաշարերից առաջ մարզվելու են Ծաղկաձորում:
ԱՊՀ մյուս երկրների ԱՕԿ-ների նախագահների հետ նույնպես պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար:
Միաժամանակ հայ մարզիկներն էլ կմեկնեն ԱՊՀ երկրներ `մարզվելու նպատակով: Նախատեսվում է նաեւ կազմակերպել մրցաշարեր ԱՊՀ եւ բալթյան երկրների մասնակցությամբ: