Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՈՒԵՖԱ-ԻՆ

Սպորտ

Երեկ Նիոնում կայացավ ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների եւ գործադիր տնօրենների արտահերթ նստաշրջանը, որին մասնակցեցին նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Համաժողովի շրջանակներում կայացել է նաեւ հանդիպում Ադրբեջանի պատվիրակության հետ: Հանդիպումը պայմանավորված է եղել նրանով, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս դիմում-բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ-ին, նշելով որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի թիմերը, իսկ ԼՂ-ի առաջնությանը՝ Հայաստանի ակումբները: ՀՖՖ-ն բազմիցս համարժեք պատասխան է տվել նման «մեղադրանքներին», սակայն ՈւԵՖԱ-ն որոշել էր եռակողմ հանդիպում կազմակերպել: Նշենք, որ ադրբեջանցիները ժամանակին մեծ աղմուկ էին բարձրացրել «Լեռնային Արցախ» ակումբի վերաբերյալ, որը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Սակայն այս ակումբի իրավաբանական հասցեն գտնվում է Երեւանում` Ագաթանգեղոս փողոցի վրա: