A
A
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՋիբլարթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը մտել է վճռական փուլ: 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակ տոնեց հույն գրոսմայստեր Վասիլիոս Կոտրոնիսի նկատմամբ, իսկ մեր մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցաշարի թիվ մեկ շախմատիստ Ալեքսեյ Շիրովի հետ, որը հանդես է գալիս Իսպանիայի դրոշի ներքո:
Մեր շախմատիստները եւս 2 գրոսմայստերների հետ ներկայումս գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր: