Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՔՍԻԿԱՆ ԿԱՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ

Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել էին Լեհաստան - Հայաստան ընկերական հանդիպումը չի կայանա: Արդեն հայտնի է, որ Հայաստանի փոխարեն լեհերը մրցելու են Բելառուսի հետ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ ներկայումս բանակցություններ են տարվում այլ երկրների հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ: Մասնավորապես առաջարկներ են եղել Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից:

Նշենք, որ Մեքսիակայի հետ մեկ անգամ արդեն ձախողվել է ընկերական հանդիպումը, որը պետք է կայանար 2002թ. հունվարին: