Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ւր էր Ծառուկյանը քվեարկության օրը» (տեսանյութ)

Քաղաքականություն
718e162a3c496e1fb9bce29ff472772c

«Այն քաղաքական գործիչները, լինի ԲՀԿ, ՀԱԿ, թե «Ժառանգություն», ովքեր ասում են, որ սա կործանարար պայմանագիր է, և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի կառավարությունը, նրանց մի հարց ունեմ. եթե այսքան կործանարար էին գազային պայմանագրերը, ձեր կուսակցության ղեկավարներն ո՞ւր էին, որ չկային»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման քվեարկության մասին։

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդը քվեարկության օրը չներկայացավ խորհրդարան, իսկ դրանից մեկ օր անց Ֆիզկուլտինստիտուտում էր, որտեղ ելույթ էր ունեցել: «Բայց խորհրդարանում այդ «կործանարար» հարցի քննարկմանը չի լինում, նշանակում է, որ կործանարար հետևանքներ չունեն, որովհետև մեզ համար «Բարգավաճ Հայաստան»-ից հիմք է կուսակցության ղեկավարի հայտարարությունը, բայց մինչ օրս նման «կործանարար» կարծիքներ չեմ լսել»:

ՀՀԿ խոսնակը նկատեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի կնքահայր Լեւոն Տեր- Պետրոսյանը, նույնպես կարծիք են հայտնել. «Երբ նրանց թիմակիցները դոշ են ծեծում, ո՞ւր են նրանք։ Ազնիվ չէ մինչեւ ժամը մեկը լինել ռուսամետ, մեկից հինգը՝ լիբերալ արեւմտամետ, հետո էլ՝ իշխանամետ»։

ՀՀԿ խոսնակը, ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին, ասաց. «Ինձ համար անկախ նրանից՝ ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ինչպես քննադատելի է ընդդիմութան ոչ կոռեկտ լինելը, այնպես էլ իշխանությանը: Բայց չի կարելի մարդկանց, ովքեր իրենք կենսագրությամբ հերոս անձնավորություններ են, ովքեր ազատագրել են Արցախն ու Հայաստանը, անվանել դավաճաններ»:

Շարմազանովը նաեւ հավելեց, որ չի կարելի ամեն անգամ մարդու երեսին թքել, իսկ նա ասի, որ անձրեւ է գալիս։