Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կործանարար քայլ Արցախի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
390d04bcbada86af551d4dfa2f8d0cd4

Արդյոք մաքսակետ կբացվի՞ Հայաստանի և Ղարաբաղի միջև, եթե մեր երկիրը անդամակցի Մաքսային միությանը: Երեկ Մոսկվայում Հայաստանի Մաքսային միություն տանող միջոցառումների ծրագրի` «ճանապարհային քարտեզի» հաստատումից հետո այս հարցը հետաքրքրում էր նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն Արցախի համար որեւէ դրական ձեռքբերում չի տեսնում, հակառակը` ավելանում են խնդիրները: Դիվանագետը հիշեցնում է` Հայաստանը անդամակցում է մի կառույցի, որի անդամները ադրբեջանամետ Բելառուսն ու Ղազախստանն են, սա նշանակում է, որ նրանցից էլ է կախված մեր եւ Արցախի ճակատագիրը:

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ Մաքսային միության շրջանակներում Ղազախստանն ամեն պահի կշահարկի Ղարաբաղի հարցը, սակայն միայն իր դիրքերն ամրապնդելու համար:

Մանրամասները` տեսանյութում: