Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի խորհուրդը Գալուստ Սահակյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
954e8f1b3946aee148e9c8de9100b412

«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք հաշվիչ հանձնաժողովը ճիշտ է վարվել «գազային» համաձայնագրի քվեարկության հաշվարկի ժամանակ, ինչպես պնդում է Գալուստ Սահակյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց օրենքներ կարդալ. «Եթե էդ մարդու համար օրենք հասկացողությունը անհասկանալի է, թող կողքը մարդ պահի, որոնք օրենքներ են կարդում եւ իրեն բացատրի, թե ինչ է նշանակում օրենք»:

Պարոն Մանուկյանի համար տարօրինակ են նաեւ իշխանությունների այն պարզաբանումները, թե հաշվիչ հանձնաժողովից բացի, յուրաքանչյուր պատգամավոր եւս կարող էր հաշվել քվեարկության ձայները. «Շարմազանովն ի՞նչ իրավունք ուներ հաշվելու: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, ինչու են 7 անդամ, որ յուրաքանչյուրը հաշվի մի սեկտոր:

Բոլոր թվերը գումարում, տալիս են հանձնաժողովի նախագահին, եւ յուրաքանչյուրն ունենում է իր թիվը, որ հետո վիճարկի: Նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովը իրավունք չունի նիստ անցկացնելու, նա պետք է դուրս գա նիստից ու կայացնի իր նիստն ու կազմի արձանագրություն»:

Բոլոր մյուս հիմքերը պարոն Մանուկյանը խոստացավ ներկայացնել ՍԴ-ում, երբ ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 23-ի ԱԺ քվեարկության արդյունքները կվիճարկեն բարձրագույն ատյանում: