A
A
Մենք կառուցում ենք տնտեսական միություն.hraparak.am
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ի թիվս այլնի հետեւյալ հայտարարություններն է արել:
Ղազախստանի նախագահը առանձնակի ընդգծեց ստեղծվող Միությունը քաղաքականացնելու անթույլատրելիությունը:
- Մենք կառուցում ենք տնտեսական միություն: Դրա համար էլ Հանձնաժողովի (նկատի ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը) խնդիրն է Պայմանագրում չընդգրկել դրույթներ, որոնք դուրս են գալիս տնտեսական ինտեգրացիայի սահմաններից: Այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սահմանների պահպանությունը, միգրացիոն քաղաքականությունը, պաշտպանության եւ անվտանգության համակարգերը, ճիշտ ինչպես առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, քաղաքացիական, քրեական, վարչական գործերով իրավական օժանդակության հարցերը չեն վերաբերվում տնտեսական ինտեգրացիային եւ չեն կարող մտցվել Տնտեսական Միության ձեւաչափի մեջ: Բոլոր այդ հարցերը հրաշալի կարգավորված են բազմակողմ համաձայնագրերով ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում եւ երկկողմ ձեւաչափերով: Բարձրացվում է քրեական եւ վարչական իրավախախտումների համար պատասխանատվության նույնականացման հարցը, սակայն դրանք խորապես ազգային իրավասության ոլորտներ են, պետության ներքին քաղաքականության առարկա եւ պետք է բացառվեն կոդավորվող պայմանագրից, -ասել է Նորսուլթան Նազարբաեւը:
Մանրամասներն այստեղ.http://hraparak.am/news/view/46404.html