A
A
Կարգին գազի բալոն՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիային է միացել նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով իր հետ բերել է գազի բալոն՝ պարսկական գազով՝ ի նշան բողոքի ռուսական գազի համաձայնագրի դեմ։
«Ես կարծում եմ՝ Հայաստանում պետք է լինի այլընտրանք, որպեսզի գնային քաղաքականությունը ճկուն լինի՝ մրցակցություն լինի, այդ իսկ պատճառով մենաշնորհը հանձնել ՌԴ-ին՝ համարում եմ սխալ որոշում»,-ասել է Հայկ Մարությանը։
Հարցին, թե շատերը կարծում են, որ իրանական գազն անորակ է, Կարգին Հայկոն պատասխանեց. «Ո՞վ է ասել, որ անորակ է, ոչ մի էքսպերտ նման հայտարարություն չի արել», ու առաջարկեց բոլորին մոտենալ գազի բալոնին, տաքանալ եւ համոզվել, որ այն անորակ չէ։