Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը վավերացրին համաձայնագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
26426e0c658b1a70b654dc1a8ce4a3c0

Քիչ առաջ ԱԺ-ում, երբ քվեարկության պետք է դրվեր դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, դահլիճում խառնաշփոթ առաջացավ։

Քանի որ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր քվեարկության քարտերը, Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ձեռքով քվեարկել, եւ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն սկսեց հատ-հատ հաշվել։

Այդ պահին ոչ իշխանականները միասնական լքեցին դահլիճը։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մնացել են այն ուժերը, որոնք կապահովեն քվեարկությունը։ Այդ ընթացքում լրագրողական սենյակից բոլորը սկսեցին պատուհաններին հարվածել, ու դոփել հատակին։ Սա գրավեց պատգամավորների ուշադրությունը, ապա եկան անվտանգության աշխատակիցներն ու խլեցին լրագրողների պաստառները, որոնցով իրենց բողոքն էին արտահայտում գազի պայմանագրի առնչությամբ։ Վիճաբանության արդյունքում պաստառները չվերադարձվեցին։

Այնուամենայնիվ,  համաձայնագրերն ընդունվեցին։


ԱԺ նիստն ընդմիջվեց մինչեւ 15,30։