Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ակտիվիստների շարքերում սադրիչներ կան»

Քաղաքականություն
d17c56926b34f02da2363323cc44fa3a

ԱԺ կենտրոնական մուտքի մոտ հավաքված ակտիվիստներին ոստիկանները քիչ առաջ հայտարարել են, որ ցուցարարների գործողություններն արտոնված չեն։ Ի պատասխան ցուցարարները հայտնել են, որ իրենց կռիվը ոստիկանների հետ չէ, նրանք նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, իրենց կռիվը պատգամավորների հետ է։

Ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, ովքեր կարող են վեճեր հրահրել, և կոչ արեցին զգուշանալ սադրիչներից։

Այսօր նախատեսված է գազի պայմանագրերի քվեարկությունն ԱԺ-ում։