Ակտիվիստները ՕԵԿ-ականներին՝ «ստրուկներ» (տեսանյութ)
Ակտիվիստները ժամը 11.30-ից հավաքվել էին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ եւ յուրաքանչյուր պատգամավորի ներս մտնելիս վանկարկում էին՝ «կողմ քվեարկողը դավաճան է»։
Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, ակտիվիստներին մոտեցան ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը՝ վստահեցնելով, որ ամեն կերպ հասնելու են ցանկալի արդյունքի. «Ժողովուրդ ջան, մեզ եւ ձեզ հաջողություն մաղթենք, դուք դրսում պայքարեք, մենք էլ ներսում ամեն ինչ կանենք, մենք պետք է իրար կողքի լինենք»,-ասել է Վահան Բաբայանը։
Այնուհետ մուտքին մոտեցան ՕԵԿ-ական պատգամավորներ, որոնց հետեւից ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «ստրուկներ»։
Ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են անում գրավել ամբիոնը կամ վայր դնել մանդատները, եթե քաղաքական մեծամասնությունը քվորում ապահովի ու կողմ քվեարկի Գազի պայմանագրին, որով «Հայռուսգազարդ»-ի ՀՀ բաժնեմասն անցնում է ՌԴ-ին
Այս պահին բողոքի ակցիան տեղափոխվել է ԱԺ Կենտրոնական մուտքի մոտ։ Ակտիվիստները վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»։