A
A
Նախախորհրդարանը շարժվեց դեպի ԱԺ
Քիչ առաջ մեկնարկեց Նախախորհրդարանի երթը Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա։ Դեղին գլխարկներով երթն ուղեկցում են ոստիկանները։
«Նախախորհրդարանը մեր ժողովրդին կոչ է անում օր առաջ միանալ ազգային-ազատագրական պայքարին, իսկ իրենց Հայրենիքի ծառա համարող պատգամավորներին հորդորում է մինչ այդ նաև հրաժարվել գաղութացման ու ցեղասպանության գործիքի վերածված պետական կառավարման համակարգին իրենց կապող պատգամավորական մանդատներից, համախմբվել ու ձևավորել ազատագրական պայքարի կառավարման մարմինը` Հիմնադիր խորհրդարանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանը պետք է քվեարկի ՀՀ եւ ՌԴ միջեւ գազի եւ հարակից համաձայնագրերը, որով ՀՀ բաժնեմասն անցնում է ՌԴ-ին։