85-ամյա քաղաքացու դիմանկարը (տեսանյութ)
Դիմանկար տաղանդավոր մարդու մասին,ով դեկտեմբերի 23-ին կդառնա 85 տարեկան։ Երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը ծնվել է Ստամբուլում։
1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին` Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-60թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետ. երգչախմբի գլխ. դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-61թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։
1961թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։
Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-77թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանում, 1975-ից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։ ՀԽՍՀ պետ. մրց. (1970), ԽՍՀՄ պետ. մրց. (1975)։
Սրանք հանրագիտային տվյալներն են, իսկ Հովհաննես Չեքիջյանի դիմանկարը՝ «Ա1+»-ի պատրաստած տեսանյութում։