Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում երթ է անցկացվելու

Քաղաքականություն
4831cfd058585634f6385948b64d9db5

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին Ազատության հրապարակից տեղի է ունենալու երթ Բաղրամյան պողոտայով դեպի ՀՀ ԱԺ։

Հավաքի մասնակիցներն ընդվզում են 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ստորագրված պայմանագրերի` ՀՀ ԱԺ կողմից վավերացման դեմ։

Նրանք մերժում են այդ համաձայնագրերը, և պահանջում են պատգամավորներից.

1. Մերժել այդ երեք ստրկացման համաձայնագրերը, որոնք ոտնձգում են ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը:

2. Հրաժարվել Մաքսային Միությանը հնարավոր բռնակցման և ԵՏՄ ստեղծման Հայաստանի մասնակցության անհիմն քայլերից:

3. Պաշտոնանկման (իմպիչմենտի) գործընթաց սկսել՝ հակապետական վարչակարգին Հայաստանում իշխանությունից զրկելու նպատակով։

Նախաձեռնող խմբի կազմում են «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի և Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քվեարկությունը նախատեսված է ժամը 12-ին ։