Ռուսական օրինակը կարող է վարակիչ լինել
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ինտերնետային, ԶԼՄ-ի եւ արտահայտման ազատությունը սահմանափակելու օրենսդրական փոփոխությունների առիթով։
Նա կոչ էր Պետդումայի պատգամավորներն վերջնականապես չընդունել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում Գլխավոր դատախազին և նրա տեղակալներին արգելափակել այն ինտերնետային կայքերը, որոնցում, ըստ նրանց, կհրապարակվեն ծայրահեղական, ինչպես նաևկառավարության կանոնակարգերին հակասող հրապարակային միջոցառումներ անցկացնելու կոչեր:
Դունյա Միյատովիչը մտավախություն է հայտնել, թե ծայրահեղականության դեմ պայքարի անվան տակ կարող է սահմանափակվել ԶԼՄ-ի ազատությունը։
Դեկտեմբերի 17-ին է Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը։