Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը կների Խոդորկովսկուն

Քաղաքականություն
009a3986b397565c1251b57d73996cd9

Վլադիմիր Պուտինն այսօրվա իր ասուլիսում հայտարարել է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իրեն է դիմել՝ ներում շնորհելու խնդրանքով։ Հնարավոր է՝ առաջիկայում ներման խնդրագիրը ստորագրվի՝ ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հայտնել է, որ Խոդորկովսկին իր խնդրանք-նամակում նշել է մոր հիվանդության մասին։

«Խոդորկովսկին արդեն 10 տարի է՝ անազատության մեջ է, ես կարծում եմ, որ սա լուրջ ժամկետ է, եւ պետք է ներման որոշում կայացնել»,- ասել է Պուտինը։

Նավթային ընկերության ղեկավարը՝ Խոդորկովսկին, ձերբակալվել է 2003-ին՝ մեղադրվելով խարդախության, ավելի ուշ՝ եկամուտների յուրացման  հոդվածով։ Խոդորկովսկունը ազատազրկման ժամկետը լրանում է 2014թ–ի օգոստոսին: