Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը սպառնո՞ւմ է Ուկրաինային

Քաղաքականություն
4bb5f7219b76e861ef4603149b5d7f82

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ Ուկրաինայի Մայդանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին վերաբերող հարցին։
Ըստ նրա, ուկրաինական ընդդիմությունը խեղաթյուրում է փաստերը եւ խաղում մարդկանց զգացմունքների հետ:

«Ինչո՞ւ է ընդդիմությունը եվրաթեմատիկային հղում անում: Հարցնում են ժողովրդին` ուզո՞ւմ եք Փարիզում ապրել, դե եկեք ասոցացվենք: Բայց դուք կարդացե՞լ եք այդ փաստաթուղթը: Ուկրաինան կդառնար ԵՄ գյուղատնտեսական կցորդը», -պատասխանեց Պուտինը։

Նրա խոսքով, Ռուսաստանն Ուկրաինային ոչ մի տեղ քարշ չի տալիս: Եթե Ուկրաինան եվրաասոցացվի, ապա այդ դեպքում Ռուսաստանը հետ կվերցնի այն արտոնությունները, որոնք մինչ այդ տրվել են ուկրաինական ձեռնարկություններին՝ պարզաբանել է ՌԴ նախագահը։

«Եվրաինտեգրվեք, բայց այնպես, որ տնտեսությունը` տիեզերական, նավաշինական, ավիացիոն արդյունաբերությունը, չքայքայվի: Իսկ այդ ամենը Ռուսաստանի հետ է կապված», - եզրափակեց Վ. Պուտինը: