Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանն ու փաստաբանները բոյկոտեցին նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պարզապես արգելեց նկարահանել օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու և ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հայցով դատական նիստը: Արդյունքում Արգիշտի Կիվիրյանն ու նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բոյկոտեցին դատական նիստը` հրաժարվելով մասնակցել:

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանն առանց կողմերի հետ համաձայնության գալու միանձնյա որոշում է կայացրել լրագրողներին թույլ չտալ նկարահանել:

Դատական նիստին ներկա քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի նման որոշումը փոխկապակցեց Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու որոշման հետ: Ըստ նրա` մեր դատական համակարգը հետընթաց է ապրում:

Առանց հայցվոր կողմի դռնփակ նիստ անցկացնելով` դատավորը որոշեց այն հետաձգել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 15-ին: