A
A
Ուղիղ. Մարդու իրավունքների պաշտպանությունը
Դեկտեմբերի 19-ին` ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի քննարկում` «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով:
Քննարկման բանախոսներն են.
Մարտին Թադևոսյանը՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ,
Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ,
Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,
Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ,
Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ: