Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաղթանակի մասին մոռացել ենք»

Քաղաքականություն
eabe19161ca96fa51caa7f0833ea5311

Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ, հրազդանցի 41-ամյա Հակոբ Թադեւոսյանն այսօր օգնության կարիք ունի։ Վեց անդամից բաղկացած ընտանիքը ապրելու տեղ չունի։

«Արդեն տասը տարուց ավելի է` ես վարձով եմ բնակվում, այսօր էլ վեց հոգով՝ ես, կինս եւ չորս անչափահաս երեխաներս ապրում ենք մի փոքրիկ սենյակում, որից շուտով մեզ դուրս կհանեն, վարձը չեմ կարողանում տալ, շատ պարտքեր ունեմ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Թադեւոսյանը։

Ազատամարտիկը 2006թ. դիմել է սոցապ նախարարություն՝ բնակարան ստանալու համար։ Նա երրորդ կարգի հաշմանդամ է, վիրավորվել է 1992թ.։ Հակոբ Թադեւոսյանը չի սիրում խոսել հերոսամարտի, վիրավորվելու մասին, ասում է, որ կարեւորը արդյունքն է, հաղթանակը, որը բոլորինս է։

«Ես հիմա մեկ բան եմ ուզում, որ հաղթանակի բերկրանքը զգան նաեւ իմ երեխաները, բայց սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում մոռանում ենք հաղթանակի մասին։ Մենք գոյատեւում ենք 48 հազար դրամով։ Ընտանիքիս երազանքը մեկն է՝ ապրել սեփական բնակարանում։ Սոցապ նախարարությունից ինձ ասում են, որ պետք է սպասեմ, հերթս դեռ չի հասել, ինձնից առաջ էլ հերթագրված մարդիկ կան։ Բայց ինձ Պաշտպանության նախարարությունից երեք տարի առաջ վստահեցրել են, որ մեկ տարվա ընթացքում այս հարցը կլուծվի»,-նշեց ազատամարտիկը` հավելելով, որ եթե իր բնակարանի հարցը չլուծվի, ինքը ընտանիքով գիշերելու է սոցապնախարարության շենքի մոտ։